Իշխանափոխությունը խնդիր է մի քանի անհայտներով և մի քանի հայտնի հավասարումներով, բարեբախտաբար, և՛ անհայտների, և՛ հավասարումների թիվը նույնական է, հետևաբար, խնդիրը լուծելի է:
Որպեսզի այս խնդիրը մաթեմատիկական բանաձևերով բարդ չներկայացվի և հասկանալի լինի բոլորին՝ գրեմ քայլերով: Քայլ առաջին, որը շրջանցելի չէ.
Ճնշում (կնշանակի՝ քաղաքական) գործադրել իշխանության վրա և ազատ արձակել արքեպիսկոպոսներին: Ճնշումը կարող է լինել միայն երկու ձևով՝ արտաքին ուժերի միջամտություն կամ ժողովրդի կազմակերպված պահանջի ներկայացում:
Եթե պայմանական ընդդիմությունը (էական չէ, թե ինչ անվան և դեմքերի ներքո) չի կարողանում լուծել այս խնդիրը, հավաստիացնում եմ, որ չի կարողանալու լուծել իշխանափոխության խնդիրը:
Ավելի պարզ ասեմ՝ ով կարողացավ արքեպիսկոպոսներին #nիkոլ-ի գերությունից ազատել, ինքն էլ ամենամոտն է լինելու իշխանությունը վերցնելուն:
Մնացած բոլոր գործողությունները՝ անկախ նրանից, թե ում անունով, ձևով և կազմով են, անիմաստ են և առոչինչ:
Հովհաննես Ավետիսյան